«Մունդիալ-2006». Զիդանի տապալված եզրափակիչը և Իտալիայի 4-րդ հաղթանակը  

Armenpress 11:55, 6 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվ կրկին` 4 տարի անց, ֆուտբոլասերներն աշխարհի տարբեր ծագերից մեկ ամիս շարունակ գամվելու են հեռուստաէկրաններին և ողողելու են մարզադաշտերը: Ռուսաստանն ընդունում է ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը: Եվ գուցե հենց այս աշխարհի առաջնությունում կստեղծվեն ֆուտբոլային կոմբինացիաներ, որոնք կփոխեն ֆուտբոլի մասին մեր կարծիքը, կխփվեն գոլեր, որոնց մասին կխոսվեն տարիներ շարունակ: Ֆուտբոլային 90 րոպեները նորից միլիոններին կսովորեցնեն զգալ հաղթանակի այն նույն երջանկությունը և պարտության դառնությունը, ինչ խաղադաշտի 11 ֆուտբոլիստները: Կստիպեն վեր ցատկել, ապշել, հիասթափվել, քանի որ հենց դրանում է ֆուտբոլի գեղեցկությունը` համախմբել միլիոններին «90 րոպեի ընթացքում»…

Գերմանիայում կայացած մունդիալը, որն այդպես էլ չդարձավ Զիդանի հաղթական հրաժեշտի առաջնություն

Ֆուտբոլի աշխարհի 18-րդ առաջնությունն ընդունեց Գերմանիան: Ճիշտ մեկ ամիս ձգված մունդիալի խաղերը կայացան 12 քաղաքի 12 մարզադաշտում: 64 հանդիպմանն ընդհանուր առմամբ հետևեցին 3 359 439 ֆուտբոլասեր: Այս առաջնությունը համարվում է պատմության մեջ ամենամեծ դիտողականություն ապահոված մունդիալը: ԱԱ-ի որակավորման փուլին մասնակցեց 198 հավաքական, որոնց միայն 32-ը մասնակցեցին եզրափակիչին: Առաջնության լավագույն ռմբարկուն 5 գոլով Գերմանիայի հավաքականից Միրոսլավ Կլոզն էր: Լավագույն դարպասապահը՝ Բուֆոնը, լավագույն ֆուտբոլիստը` Զիդանը:

Եզրափակիչը

Աշխարհի 2006 թվականի առաջնության եզրափակիչը գուցե պատմության մեջ ամենազգացմունքայիններից էր: Եզրափակիչում մրցում էին Ֆրանսիայի հավաքականը, որի կազմում իր վերջին հանդիպումն էր անցկացնում Զինեդին Զիդանը, և Իտալիայի հավաքականը: Մայրաքաղաք Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում հանդիպմանը հետևում էր 69 հազար հանդիսական:Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի: Լրացուցիչ ժամանակում ևս դարպասի գրավում չարձանագրվեց: 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ ավելի դիպում գտնվեցին Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները: Ֆրանսիայի հավաքականի կազմում շեղ հարվածեց Դավիդ Տրեզեգեն: Բայց բոլորն են հիշում այս եզրափակիչում Զիդանի գլխով հարվածը Մարկո Մատերացիին: Երբ վերջինս անհարիր արտահայտություն թույլ տվեց Զիդանի մոր և կնոջ հասցեին: Իտալիան ֆուտբոլի պատմության մեջ 4-րդ անգամ նվաճեց ԱԱ-ի չեմպիոնի տիտղոսը:

Փաստեր

Մունդիալի եզրափակիչին հեռուստատեսությամբ հետևել է 715.1 միլիոն մարդ:

Առաջնության Հարավային Կորեա-Տոնգո խաղի մեկնարկից առաջ երկու անգամ հնչեց Կորեայի օրհներգը:

Խորվաթիա-Ավստրալիա խաղի ժամանակ հանդիպման մրցավար Պոլը ջղայնության պահին երեք դեղին քարտ ցույց խաղացողին:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

«Մունդիալ-1930»

«Մունդիալ-1934»

«Մունդիալ-1938»

«Մունդիալ-1950»

«Մունդիալ-1954»

«Մունդիալ-1958»

«Մունդիալ-1962»

«Մունդիալ-1966»

«Մունդիալ-1970»

«Մունդիալ-1974»

«Մունդիալ-1978»

«Մունդիալ-1982»

«Մունդիալ-1986»

«Մունդիալ-1990»

«Մունդիալ-1994»

«Մունդիալ-1998»

«Մունդիալ-2002»



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am