#ԿինոՇաբթի. «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը 2» ու ևս 3 նոր ֆիլմ՝ հայկական կինովարձույթում

Armenpress 21:00, 7 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգշաբթին #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Հունիսի 7-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 4 նոր ֆիլմ:

«Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը 2»

Իսլա Նուբլար կղզում գտնվում է լքված զվարճանքի կենտրոն: Այստեղի բնությունը գեղեցիկ է, բայց վայրի: Չնայած ակտիվ հրաբխին, կենտրոնի հիմնադիրները որոշում են վերակառուցել այգին: Հրաբխի անսպասելի ժայթքումից հետո Քլերը և Օուենը վերադառնում են այգի՝ դինոզավրերին փրկելու համար:

Ռեժիսոր՝ Խուան Անտոնիո Բայոնա, դերերում՝ Բրայս Դալաս Հովարդ, Քրիս Փրաթ, Թեդ Լեվայն և այլք:

«Գլուխը կորցրած գեղեցկուհին»

Ամբողջ գիտակից կյանքում աղջիկը փորձում է նիհարել: Ուժեղ հարվածից հետո նա կորցնում է հիշողությունը և ձեռք է բերում ինքնավստահություն: Այժմ գլուխը կորցրած գեղեցկուհու կյանքը ամբողջությամբ փոխվել է:

Ռեժիսոր՝ Էբի Քոն, Մարկ Սիլվերշտեյն, դերերում՝ Էմի Շումեր, Միշել Ուիլյամս, Թոմ Հոփեր և այլք:

«Ամառ»

Ֆիլմը պատմում է խորհրդային ռոք-երաժիշտ, երգերի հեղինակ, հռչակավոր «Կինո» ռոք-խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյի արվեստի, նրա ընկերների և կնոջ մասին: Սա պատմություն է 80-ականների Լենինգրադի, սիրո, փնտրտուքների ու մեծ հույսերի մասին:

Ռեժիսոր՝ Կիրիլ Սերեբրեննիկով, դերերում՝ Թեո Յու, Ռոման Բիլիկ, Ֆիլիպ Ավդեև և այլք:

«Ռեինկարնացիա»

Մոր մահից հետո Էննի Գրեհեմի ու իր՝ նախկինում հանգիստ տանը սկսում է կատարվել անբացատրելին: Այժմ Էննիի և նրա հարազատների կյանքը վտանգի մեջ է: Ամեն օր ի հայտ են գալիս նրա ընտանիքի ամենասարսափելի գաղտնիքները:

Ռեժիսոր՝ Արի Աստեր, դերերում՝ Թոնի Քոլեթ, Գեբրիել Բիրն, Ալեքս Վուլֆ և այլք:

#ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am