Նովակ Ջոկովիչը անսպասելի պարտություն կրեց «Ռոլան Գարոս»-ում  

Armenpress 11:08, 6 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը սենսացիոն պարտություն կրեց Ֆրանսիայի բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Ռոլան Գարոս»-ի ¼ եզրափակչում Ջոկովիչի մրցակիցը Իտալիան ներկայացնող Մարկո Չեկինատոն էր: Ջոկովիչն անսպասելի պարտություն կրեց 6:3, 7:6, 1:6, 7:6 հաշվով:  Չեկինատոն դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ:

«Ռոլան Գարոսն» անցկացվում է 1891 թվականից: Մրցաշարը միակն է «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից, որն անցկացվում է հողածածկ կորտերում: «Ռոլան Գարոսի» ամենատիտղոսակիր մասնակիցը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով 10 անգամ հաղթել է այս մրցաշարում: Այս տարի «Ռոլան Գարոսն» անցկացվում է մայիսի 27-ից հունիսի 10-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am