1000х90.jpg (78 KB)

Բռնցքամարտի կանանց հավաքականի անդամները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում  

Armenpress 10:48, 6 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի կանանց հավաքականի անդամները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի այս առաջնությունում Հայաստանն ունի 2 մարզուհի: 54 կգ քաշային կարգում կմրցի Լիլիթ Դալլաքյանը, իսկ 64 կգ քաշայինում` Անի Հովսեփյանը: Առաջինը պայքարի մեջ կմտնի Անի Հովսեփյանը:

Բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունն այս տարի անցկացվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, որին մասնակցում է 32 երկրի 149 մարզուհի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am