«Փյունիկ»-ի սանը տեղափոխվել է «Բանանց»

Armenpress 21:27, 5 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց»-ը պայմանագիր է ստորագրել 20-ամյա հարձակվող Էրիկ Պետրոսյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բանանց»-ի մամուլի ծառայությունից, Էրիկ Պետրոսյանը «Փյունիկ»-ի սան է, հանդես է եկել Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում:

«Բանանց»-ի պաշտոնական կայքին Էրիկը տվել է առաջին հարցազրույցը.

«Շատ ուրախ եմ, որ արժանացել եմ «Բանանց»-ի մարզչական շտաբի ուշադրությանը և հնարավորություն ունեմ ելույթներս շարունակելու այս ակումբում:

Գիտակցում եմ, որ առջևում ինձ քրտնաջան և մեծ աշխատանք է սպասվում, որպեսզի կարողանամ արդարացնել այդ վստահությունը և օգտակար լինեմ իմ նոր թիմին»,- ասել է «Բանանց»-ի նորեկը:

Ձեռքբերման մասն խոսել է նաև «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը.

«Էրիկ Պետրոսյանի որակներին լավ ծանոթ եմ պատանեկան հավաքականի կազմում իր ելույթներից: Նա տարբերվում է հարձակման գծում իր ոչ ստանդարտ գործողություններով: Երիտասարդ և հեռանակարային ֆուտբոլիստ է: Ճիշտ նվիրումով աշխատելու դեպքում բարձրակարգ ֆուտբոլ խաղալու լավ հնարավորություն ունի»:

Բացի Հայաստանի մինչև 19 և 21 տարեկանների հավաքականներում հանդես գալուց, Էրիկ Պետրոսյանը 2016 թվականին հրավիրվել է նաև Հայաստանի ազգային հավաքական:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am