Կարեն Ղահրամանյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարի պաշտոնից

Armenpress 19:27, 5 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Ղահրամանյանն ազատվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ղահրամանյանը փոխնախարար էր նշանակվել է 2018 թվականի փետրվարին: Մինչ այդ նաև 14 տարի զբաղեցրել էր էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am