«Երևան» ֆուտբոլային ակումբում փոփոխություններ կլինեն

Armenpress 17:07, 5 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան» ֆուտբոլային ակումբը (նախկին «Փյունիկ») փոփոխությունների կենթարկվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը: «Այն, ինչ ցույց տվեց «Երևան»-ն այս մրցաշրջանում, ինձ չի բավարարում: Ես ուրիշ ամբիցիաներ ունեմ: Ուժեղացնելու ենք թիմը»,-ասաց Սողոմոնյանը:

Ակումբի նախագահի խոսքով` թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը շատ բան է արել «Երևան» ակումբի համար և առաջիկայում ակումբում փոփոխություններ կլինեն թե ֆուտբոլիստների տեսքով, և թե մարզչական շտաբում: Վերջնական փոփոխությունների մասին կհայտարարվի հունիսի 11-12-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am