«Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգային կնախապատրաստվի Մինսկում

Armenpress 16:57, 5 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը հունիսի 14-ից կսկսի նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: Առաջին ուսումնամարզական հավաքը կկայանա հունիսի 14-20` Հանքավանում, որտեղ նախատեսված է 1 ստուգողական հանդիպում:

Հունիսի 26-ից հուլիսի 4-ը նախատեսված է ուսումնամարզական հավաք Մինսկում, որտեղ «Ալաշկերտը» պրոդուկտիվ հավաք անցկացրեց նաև նախորդ տարի: Բելառուսի մայրաքաղաքում ալաշկերտցիները երկու ստուգողական հանդիպումներ կանցկացնեն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am