1000х90.jpg (78 KB)

Ռաֆայել Նազարյանը գլխավորեց «Արցախ» ֆուտբոլային ակումբը  

Armenpress 15:09, 5 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբը:

Փորձառու մասնագետը նախկինում ընդգրկված է եղել Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում, գլխավորել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը, «Փյունիկը» և «Բանանցը»։ Նրա վերջին ակումբը եղել է ղազախական «Տոբոլը»։

Նախօրեին «Արցախը» երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանի հետ: ՖԱ «Արցախ» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում մարզչին համատեղ գործունեության համար, գնահատում մեծ ծավալի աշխատանքը, որը կատարվել է նրա օրոք, և մաղթում նորանոր մարտահրավերներ և հաղթանակներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am