Սփյուռքի նախարարը հերքում է նախկինում կուսակցություն ունենալու լուրերը

Armenpress 14:10, 5 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հերքում է նախկինում կուսակցություն ունենալու և Սերժ Սարգսյանին սատարելու մասին լուրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

«Ցույց տվեք մեկ ապացույց, որ ես Սերժ Սարգսյանի անունը տվել եմ»,-լրագրողի հարցին ի պատասխան ասաց Հայրապետյանը:

Անդրադառնալով իր և իր համախոհների կողմից 2012-ին կուսակցություն հիմնած լինելու լուրերին՝ նախարարն ասաց, որ եղել է մեկ մամուլի ասուլիս, որում հայտարարել են իրենց այդ մտադրության մասին: «21 տարեկան երիտասարդներ ցանկանում էին կուսակցություն հիմնել, սակայն հետո խնդիրներ առաջացան, թիմի ներսում պառակտում առաջացավ: Եվ մենք անգամ փաստաթուղթ չներկայացրինք պետռեգիստր»,-եզրափակեց նախարար Հայրապետյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am