Apple-ը նոր ծրագրային ապահովում Է ցուցադրել Apple Watch-ի եւ Mac-ի համար

Armenpress 10:12, 5 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիայի ներկայացուցիչները հունիսի 4-ին Սան Խոսեում (Կալիֆոռնիայի նահանգ) ծրագրային ապահովման մշակողների խորհրդաժողովում պատմել են այն նոր գործառույթների մասին, որոնք կստանան Mac-ի սեղանի համակարգիչները եւ Apple Watch-ի սմարթ-ժամացույցները: Համաժողովի հեռարձարկումը իրականացվել Է նրա պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Apple Watch-ի համար այս տարի ավելի ուշ ընկերությունը խոստանում Է թողարկել watchOS 5 նորացումը: Սարքի բազմաթիվ նոր հնարավորությունները օգտատերերի համար կդյուրացնեն սպորտով զբաղվելը, այդ թվում՝ խմբերով:

Մասնավորապես, խոսքը վերաբերում Է այլ օգտատերերի հետ ոչ մեծ մարզական մրցումների անցկացման ծրագրային ապահովմանը: Նորացումը նաեւ կներառի սարքի տիրոջ ֆիզիկակակն վիճակը հսկելու միջոցների օպտիմալացումը: Ժամացույցներն, օրինակ, կսովորեն հաշվել, թե քանի կալորիա Է ծախսվել յոգայով զբաղվելու վրա: Դրանք նաեւ կարող են ինքնուրույն որոշել՝ երբ Է օգտատերը սկսել զբաղվել սպորտով:

Apple-ում խոստանում են, որ ժամացույցներն ավելի արդյունավետորեն են գործակցելու Siri ձայնային օգնականի հետ: Վերջինիս հնարավոր կլինի ավելի շատ հրահանգներ տալ: Apple-ը հունիսի 4-ին ներկայացրել Է Mac սեղանի համակարգիչների համար նախատեսված օպերացիոն համակարգի նոր տարբերակը, որն ստացել Է macOS Mojave անվանումը:

Դրանում մեծ ուշադրություն Է դարձված օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությանը: Մասնավորապես, կարելի կլինի նշել, թե տվյալների ինչ խմբերի հետ կկարողանան առնչվել այս կամ այն հավելվածները: Նորացման մեջ լրացուցիչ գործիքներ են ներառված Safari բրաուզերի համար: Դրանում կարելի կլինի գործարկել ռեժիմ, որում սահմանափակված Է սոցիալական ցանցերում օգտատերերի վերաբերյալ տվյալների հավաքումը:

Խան Խոսեի խորհրդաժողովը կշարունակվի հինգ օր. որոնց ընթացքում ընկերությունը, ինչպե սպասվում Է, կներկայացնի նոր հավելվածներ ու սարքեր: Հունիսի 4-ին ավելի վաղ այնտեղ արդեն ներկայացրել են iOS շարժական օպերացիոն համակարգի նոր տարբերակը, որում կարտացոլվեն տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս ստեղծել լրացված իրականության Էֆեկտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am