Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոնները ներկայացրել են վերջնական հայտացուցակը

Armenpress 17:05, 4 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի ազգային թիմը ներկայացրել է ԱԱ-ի վերջնական հայտացուցակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բունդեսմանշաֆթ»-ը Ռուսաստան կմեկնի հետևյալ կազմով` Դարպասապահներ. Մանուել Նոյեր «Բավարիա», Կևին Տրապ ՊՍԺ, Մարկ-Անդրե տեր Շտեգեն «Բարսելոնա»: Պաշտպաններ. Մարվին Պլանտենհարդտ «Հերտա», Յոնաս Հեկտոր «Քյոլն», Մատիաս Գինտեր Մյունխենգլադբախի «Բորսուսիա», Անտոնիո Ռուդիգեր «Չելսի», Մատս Հումելս, Նիկլաս Զուլե, Ժերոմ Բոատենգ, Յոզուա Կիմիխ՝ չորսն էլ «Բավարիա»: Կիսապաշտպաններ, հարձակվողներ. Սամի Խեդիրա «Յուվենտուս», Յուլիան Դրաքսլեր ՊՍԺ, Տոնի Կրոս «Ռեալ», Տիմո Վերներ «Լեյպցիգ», Մեսութ Օզիլ «Արսենալ», Մարկո Ռոյս Դորտմունդի «Բորուսիա», Տոմաս Մյուլեր «Բավարիա», Լեոն Գորեցկա «Բավարիա», Սեբաստիան Ռուդի «Բավարիա», Յուլյան Բրանդտ «Բայեր Լևերկուզեն», Իլկայ Գյունդողան «Մանչեսթեր Սիթի», Մարիո Գոմես «Շտուտգարտ»:

Գերմանիայի հավաքականը Մունդիալում ընդգրկված  է F խմբում և կմրցի Մեքսիկայի, Շվեդիայի և Կորեայի թիմերի հետ:

«Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող բոլոր 12 քաղաքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունեն 12 մարզադաշտեր Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am