Սահակաշվիլին Վրաստան կմեկնի, «հենց որ փաստաթղթեր ունենա»

Armenpress 15:18, 4 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին ներկայում գտնվում Է Լեհաստանում, որտեղ տեղական հեռարձակողի եթերում խոսել Է Վրաստան իր ուղեւորության մասին եւ հայտարարել, թե հենց որ ինքը հնարավորություն ունենա, անմիջապես կմեկնի հայրենիք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: «Վրաստանում վախենում են նույնիսկ այն բանից, որ ես իրենց բանտում նստեմ, իսկ երբ իշխանությունը վախենում Է մի մարդուց, որին բանտ Է սպառնում, դա նշանակում Է, որ իրենք իրավացի չեն, իսկ դա նշանակում Է, որ ես ուժեղ դիրք ունեմ վրաց ժողովրդի մեջ:

Այժմ, ընդհակառակը, ես չեմ թաքնվում արդարադատությունից, այլ նրանց ասում եմ, որ կգամ, բայց ինձ պատասխանում են՝ ոչ, մնա այնտեղ, որտեղ գտնվում ես:

Պարզապես ներկա փուլում ես ոչ մի փաստաթուղթ չունեմ, որպեսզի գամ Վրաստան, եւ հենց որ ես հնարավորություն ունենամ, կմեկնեմ, եւ իմ ժողովրդի կողքին կլինեմ ազատության համար պայքարում»,-հայտարարել Է Միխեիլ Սահակաշվիլին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am