1000х90.jpg (78 KB)

Քիմ Քարդաշյանն անվճար բաժանելու Է իր ապրանքը

Armenpress 14:54, 4 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմ Քարդաշյանն իր KKW Beauty կոսմետիկական բրենդի պաշտոնական Instagram-օգտահաշվում բաժանորդներին հայտարարել Է նոր մրցույթի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի-շոուի մասնակիցը որոշել Է անվճար բաժանել մի ամբողջ շարք մարմնագույն շրթներկ:

Ակցիայի պայմանների համաձայն, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են շահել ութ գույնի շրթներկ եւ շրթունքների համար նախատեսված երեք մատիտ, պետք Է բաժանորդագրվեն բրենդի օգտահաշվին, լայքեն պոստը եւ մեկնաբանությունների մեջ նշեն շրթներկի իրենց սիրելի գույնը:

Ներկայում հրապարակումը հավաքել Է 44,5 հազար լայք:

Հինգ պատահական հաղթողներին Քիմ Քարդաշյանը կհայտարարի հունիսի 4-ին: KKW Beauty-ը բրենդ Է, որը Քիմ Քարդաշյան-Ուեսթը հիմնադրել Է 2017 թվականի հունիսին: Շարքի առաջին արտադրանքները եղել են կոնտուրինգի համար միջոցները եւ հայլայթերները: Վաճառքների առաջին օրը մակնիշն վաստակել Է 14 մլն դոլար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am