Ռուսաստանում մեկնարկել է «Սպիտակ նավակ» դպրոցականների շախմատային միջազգային մրցաշարը  

Armenpress 12:48, 4 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Սոչի քաղաքում մեկնարկել է «Սպիտակ նավակ» մրցաշարը, որին մասնակցում են հանրակրթական դպրոցների թիմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի մրցաշարին մասնակցում է 100 թիմ, որոնցից 79-ը ներկայացնում են Ռուսաստանի մարզերը: Մրցաշարին մասնակցում են դպրոցական թիմեր Հայաստանից, Անգլիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունաստանից, Իսրայելից, Հնդկաստանից, Ղազախստանից, Քենիայից, Ղրղզստանից, Լատվիայից, Մոլդովայից, Ռումինիայից, Սերբիայից, Սլովակիայից, Թուրքմենստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից և Էստոնիայից:Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի հաղթող թիմը՝ Վաղարշապատի N 12 դպրոցը: Թիմի կազմում հանդես են գալիս Գոռ Սարգսյանը, Հայկ Գրիգորյանը, Արտյոմ Հովհաննիսյանը և Աստղիկ Հակոբյանը: Հանգստյան օրերին կայացան մրցաշարի առաջին և երկրորդ տուրերի հանդիպումները:

Առաջին տուրում մեր թիմը 4-0 հաշվով հաղթանակ տոնեց Կիրովի մարզի թիմի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում պարտվեց Մոլդովայի թիմին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am