Պլուտոնի վրա մեթանային սառցաբլուրներ են հայտնաբերել

Armenpress 16:45, 1 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները Պլուտոնի վրա սառած մեթանի բլուրների գոյության ապացույցներ են գտել: Հետազոտության տվյալների համաձայն, որի արդյունքները հրապարկված են Science հանդեսում, այդ հեռավոր թզուկ մոլորակի ռելիեֆն ավելի բազմազան Է, քան ավելի վաղ կարծում Էին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ավելի վաղ ենթադրվում Էր, որ Պլուտոնի մթնոլորտը չափազանց նոսրացած Է եւ չունի այն որակները, որոնք հատուկ են մեր մոլորակի մթնոլորտին. օրինակ՝ չի կարող ավազաթմբեր եւ ավազաբլուրներ գոյացնել: Հայտնագործությունն արվել Է այն լուսանկարների վերլուծությունից հետո, որոնք կատարել Է NASA-ի «Նոր հորիզոններ» ապարատը, որը Պլուտոնի մոտով թռել Է 2015 թվականի հուլիսին:

Տիեզերական զոնդը դեպի մոլորակ Է շարժվել գրեթե 10 տարի՝ Պլուտոնի մոտով սլանալով ժամում գրեթե 60 հազար կիլոմետր արագությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am