Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալ է նվաճել «Նահանգապետի գավաթ»-ում  


ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հաղթել է Սանկտ Պետերբուրգի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող «Նահանգապետի գավաթ» մրցաշարում հայ  մարզիկներից երկուսը մեդալներ են նվաճել ։ 64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը հռչակվել է առաջնության հաղթող ՝ եզրափակիչում պարտության մատնելով ռուսաստանցի մարզիկին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ երիտասարդների  Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը եզրափակիչում պարտվել է Ռուսաստանի ներկայացուցչին և գրավել է 2-րդ տեղը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am