«Մունդիալ-1990». Ապենինյան թերակղզու աշխարհի առաջնությունը՝ Գերմանիայի 3-րդ հաղթանակով  

Armenpress 11:18, 1 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում պատմական ակնարկ առաջնության մասին, հիշեցնում չմոռացվող հերոսների մասին, պատմում նրանց մասին, ովքեր ֆուտբոլը դարձրել են այնպիսին, ինչպիսին այն գիտենք այսօր:

Աշխարհի 14 առաջնությունն՝ Ապենինյան թերակղզում

Ֆուտբոլի աշխարհի 1990 թվականի առաջնությունն ընդունեց Իտալիան: Ապենինյան թերակղզու 12 քաղաքի 12 մարզադաշտում առաջնության ընթացքին հետևեց 2 516 215 ֆուտբոլասեր:  ԱԱ-ն ձգվեց 31 օր և 52 խաղում խփվեց 115 գնդակ: Մունդիալի որակավորման փուլին մասնակցեցին 116 երկրի թիմեր, բայց եզրափակիչ փուլ անցավ 24 թիմ: ԱԱ լավագույն ռմբարկու ճանաչվեց իտալացի ֆուտբոլիստ Սալվատորե Սկիլաչին, ով խփեց 6 գնդակ: Վերջինս նաև առաջնության լավագույն ֆուտբոլիստն էր: Աշխարհի այս առաջնությունն համարվում է ամենաաղքատ առաջնություններից մեկը: Մունդիալի գնդակը կրկին արտադրեց գերմանական Adidas սպորտային ապրանքանիշը: Այն կրում էր «Adidas Etrusco Unico» անվանումը:

Եզրափակիչը

14-րդ մունդիալի եզրափակիչն ընդունեց Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտը, որի ընթացքին հետևեց 73 603 հանդիսական: Այս եզրափակիչը համարվում է ամենացածր խաղամակարդակ ունեցող և «ցինիկ» եզրափակիչներից մեկը: Միմյանց դեմ մրցեցին գործող չեմպիոն Արգենտինայի և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության թիմերը: Գերմանացիները հաղթեցին նվազագույն հաշվով: Սա մինչ այդ եղած աշխարհի առաջնություններում առաջին եզրափակիչն էր, որտեղ աշխարհի գործող չեմպիոնը պարտվեց: Միակ եզրափակիչն էր, որտեղ խփվեց միայն մեկ գոլ: Սա վերջին աշխարհի առաջնությունն էր Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության թիմի համար. ընդամենը երեք խաղ անց Գերմանիաները վերամիավորվեցին: Այս խաղի 65-րդ րոպեին եզրափակիչների պատմության մեջ առաջին անգամ կարմիր քարտ ստացավ և հեռացվեց արգենտինացի  Պեդրո Մոնսոն: Գերմանիան 3-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:

Փաստեր

1990 թվականի աշխարհի առաջնությունը հեռուստատեսությամբ մինչ այդ ամենաշատ դիտում ունեցած աշխարհի առաջնությունն է:

Իտալիան դարձավ աշխարհի երկրորդ երկիրը, որն երկրորդ անգամ ընդունեց ԱԱ-ն: Առաջին անգամ մունդիալը Ապենինյան թերակղզում անցկացվել էր 1934 թվականին:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

«Մունդիալ-1930»

«Մունդիալ-1934»

«Մունդիալ-1938»

«Մունդիալ-1950»

«Մունդիալ-1954»

«Մունդիալ-1958»

«Մունդիալ-1962»

«Մունդիալ-1966»

«Մունդիալ-1970»

«Մունդիալ-1974»

«Մունդիալ-1978»

«Մունդիալ-1982»

«Մունդիալ-1986»



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am