Փողային գործիքների փառատոնը Հայաստան կբերի քսանից ավելի երաժշտի

Armenpress 11:43, 31 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանը կհյուրընկալի յոթ երկրից ավելի քան քսան երաժիշտ-կատարողի, որոնք աշխատում և ստեղծագործում են Վիեննայի ֆիլհարմոնիկ, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի, ինչպես նաև այլ հեղինակավոր նվագախմբերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնը կանցկացվի հունիսի 12-15-ը Երևանի մի շարք համերգասրահներում, ինչպես նաև Բյուրականի արվեստի ակադեմիայում:

Հայաստանն աշխարհում երկրորդ երկիրն է, որտեղ անցկացվում է բացառապես փողային գործիքների միջազգային փառատոն:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Կարեն Դուրգարյանը, տնօրենը և պրոդյուսերը՝ Շմավոն Գրիգորյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am