1000х90.jpg (78 KB)

Արցախցիները «Ղարաբաղ տելեկոմից» պահանջում են վերանայել սակագներն ու վերացնել ռոումինգը ՀՀ-ի հետ

Armenpress 20:29, 30 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում բջջային կապի միակ օպերատորի գնային քաղաքականությունը շարունակում է անհանգստացնել տեղի բնակիչներին։ Այս առիթով ԼՂՀ Հադրութի շրջանի մի շարք քաղաքացիներ մայիսի 29-ին բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով վերանայել սակագներն ու բացառել ռոումինգի առարկությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ակցիայի նախաձեռնողներից մեկը, դա զուտ քաղաքացիական նախաձեռնություն է և ամեն բան արվելու է օրենքի սահմաններում։

Երթի մասնակիցները Հադրութի Ազատության Հրապարակից շարժվել են «Ղարաբաղ տելեկոմի» մասնաշենք։ Ընկերության գլխավոր տնօրենին ուղղված դիմում-նամակում նշել են իրենց պահանջներ: «Հունիսի 5-ից Արցախում էլ սահմանել «Ղարաբաղ տելեկոմի» ՓԲԸ դուստր` Viva Cell MTS ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում  մատուցվող կապի որակն ու գործող սակագները: Բացառել ՀՀ-ի ու Արցախի միջև ռոումինգի առկայությունը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am