1000х90.jpg (78 KB)

ՀՀ վարչապետը պաշտպանության նոր փոխնախարարների է նշանակել

Armenpress 14:20, 30 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Մակար Ղամբարյանը և Գաբրիել Բալայանը նշանակվել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին որոշումը տեղադրվել է e-gov.am կայքում:

Փաշինյանի որոշմամբ՝ Ռոբերտ Հարությունյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատարի պաշտոնից, ԱԳ փոխնախարարի պաշտոնում է նշանակվել Ռուբեն Ռուբինյանը:

Վարչապետի մյուս որոշումներով՝ Էնրիկո Ապրիամովն ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար տեղակալի, իսկ Արթուր Պողոսյանը՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի, Իշխան Կարապետյանը՝ ՀՀ  գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am