1000х90.jpg (78 KB)

Բռնցքամարտիկներ Բաչկովը և Մանասյանը կպայքարեն «Governor Cup»-ի ոսկե մեդալների համար  

Armenpress 11:46, 30 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներ Հովհաննես Բաչկովը և Նարեկ Մանասյանը կպայքարեն «Governor Cup»-ի ոսկե մեդալների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում ընթացող «Governor Cup»-ի մրցաշարում Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Պավել Ֆյոդորովի, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը ոսկե մեդալի համար մենամարտում ուժերը կչափի Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Մուսլիմ Հաջիմագոմեդովի հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am