«Մունդիալ-1982». Իսպանական մունդիալը՝ Իտալիայի հաղթանակով

Armenpress 09:41, 30 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում պատմական ակնկարկ առաջնության  մասին, հիշեցնում չմոռացվող հերոսների մասին, պատմում նրանց մասին, ովքեր ֆուտբոլը դարձրել են այնպիսին, ինչպիսին այն գիտենք այսօր:

Առաջնության պաստառը

Իսպանական Մունդիալը Իտալիայի հաղթանակով…

Ֆուտբոլի աշխարհի 12-րդ առաջնությունը 1982 թվականին կայացավ Իսպանիայում: 29 օր ձգված առաջնության եզրափակիչ փուլին մասնակցեց 24 հավաքական: 52 հանդիպման ընթացքում խփվեց 146 գոլ: Առաջնության ընթացքին հետևեց 2 109 723 ֆուտբոլասեր: Իսպանիայի 14 քաղաքի (Մադրիդ, Բարսելոնա, Սևիլիա, Էլչէ, Վալենսիա, Բիլբաո, Սարագոսա, Մալագա, Խիխոն, Լա Կորունյա, Վիգո, Վալյադոլիդ, Ալիկանտե, Օվիեդո) 17 մարզադաշտ ընդունեց առաջնության խաղերը: Ամենաշատ հանդիպումները կայացան Բարսելոնայում` 8 խաղ: Հետաքրքիր էր նաև այն, որ հանդիպումերը շոգ եղանակային պայմանների պատճառով հետաձգվում էին, մեկնարկում էին ուշ և ավարտվում էին կեսգիշերին: Առաջնության լավագույն ռմբարկուն, ով, միևնույն ժամանակ, ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, Պաոլո Ռոսսին էր (6 գոլ):

Եզրափակիչը…

1982 թվականի առաջնության եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Իտալիայի և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության թիմերը: Հանդիպումը կայացավ մայրաքաղաք Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեո» մարզադաշտում: Խաղին հետևեց 90.000 հանդիսական: Ռոսիի, Տարդելիի, Ալտոբելիի գոլերն Իտալիային օգնեցին  հաղթել գերմանացիներին 3:1 հաշվով: Իտալացիները կարողացան երրորդ անգամ տիրանալ աշխարհի գավաթին:

Փաստեր

Իտալիայի հավաքականի ավագ Դինո Ձոֆը դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով աշխարհի առաջնությունում հաղթեց 40 տարեկանում:

Հենց այս աշխարհի առաջնությունից սկսեց օգտագործվել «մունդիալ» բառը, որն իսպաներեն նշանակում է «համաշխարհային»:

Հենց այս առաջնության ժամանակ գրանցվեց աշխարհի առաջնության ամենախոշոր հաշիվը` Հունգարիան 10:1 հաշվով հաղթեց Սալվադորին:

Առաջնության լավագույն ֆուտբոլիստ և ռմբարկու Ռոսսին 1979 թվականին դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման «տոտալիզատորների» հետ կապված խարդավանքների պատճառով:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

«Մունդիալ-1930»

«Մունդիալ-1934»

«Մունդիալ-1938»

«Մունդիալ-1950»

«Մունդիալ-1954»

«Մունդիալ-1958»

«Մունդիալ-1962»

«Մունդիալ-1966»

«Մունդիալ-1970»

«Մունդիալ-1974»

«Մունդիալ-1978»



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am