«Մունդիալ-2018»-ից առաջ. Խորվաթիան` պատմություն կերտելու ճանապարհին

Armenpress 17:32, 29 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորվաթիայի ֆուտբոլի ազգային թիմը ֆուտբոլի 21-րդ առաջնությունում կարող է լինել առաջնության բացահայտնումներից մեկը` թիմ, որը միավորված խաղով հաղթում է և պատմություն կերտում սեփական երկրի համար:

Պատմական ակնարկ…

Հարավսլավիայի  անկումից հետո խորվաթները կարողացան ստեղծել այնպիսի հավաքական, որն 1998 թվականի աշխարհի առաջնության ժամանակ հավասարի իրավունքով դաշտ մտավ ֆավորիտների հետ:  Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնության կիսաեզրափակչում  խորվաթները  զիջեցին ապագա չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին, սակայն երրորդ տեղի համար պայքարում 2-1 հաշվով հաղթեցին Նիդեռլանդների ընտրանուն: 1990 թվականից ի վեր, երբ կազմավորվեց Խորվաթիայի ազգային թիմը, այն  որակավորման փուլն  առաջին անգամ հաղթահարեց միայն 1998-ին: Հենց այդ`1998 թվականն էր, որ բարեբեր եղավ եվրոպացիների համար: Խմբային փուլում զբաղեցնելով երկրորդ տեղը` խորվաթները հաղթանակներ տոնեցին  Ջամայկայի, Ճապոնիայի, Արգենտինայի, Ռումինիայի և Գերմանիայի  հզորագույն թիմերի նկատմամբ:  1996 և 2008 թվականների Եվրոպայի առաջնություններում Խորվաթիայի հավաքականը Հին աշխարհի չորրորդ լավագույն թիմն էր:

Խորվաթներին հաջողվեց մասնակցել նաև  2002 թվականին Հարավային Կորեայում և Ճապոնիայում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ, սակայն, նրանց  չհաջողվեց հաղթահարել խմբային փուլը, զիջեցին Մեքսիկայի և Իտալիայի հավաքականներին: Խորվաթները վերադարձան մունդիալ, սակայն դարձյալ անկարող եղան դուրս գալ խմբային փուլից: 2010 թվականին  Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում անցկացված աշխարհի առաջնությանը խորվաթները չմասնակցեցին: Իսկ ահա 2014 ԱԱ-ին խորվաթներն A խմբում էին, սակայ գրավեցին երրորդ տեղը և դուրս մնացին հետագա պայքարից:

Ճանապարհ դեպի Ռուսաստան…

Դեպի աշխարհի առաջնություն տանող ճանապարհին Խորվաթիայի հավաքականը որակավորման փուլն անցավ եվրոպական գոտու I խմբով: 10 խաղերից հավաքելով 20 միավոր եվրոպացիները գրավեցին խմբում երկրորդ տեղը և ստիպված մասնակցեցին անցումային խաղերին: Հաղթելով Հունաստանի հավաքականին երկու խաղերի ընդհանուր 4:1 հաշվով` Խորվաթիան իրավունք ստացավ մասնակցելու Ռուսաստանի ԱԱ-ին:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները…

Խորվաթիայի հավաքականը D խմբի ֆավորիտն է միայն Արգենտինայի ընտրանուց հետո: Խորվաթներ ավելի բարձրակարգ են քան նիգերիացիները և իսլանդիացիները, բայց ֆուտբոլն այն խաղն, որտեղ 90 րոպեից հետո հաղթում են նրանք, ովքեր անսահման են հավատում և հավատում են մինչև վերջ: Խորվաթիան մունդիալի առաջին հանդիպումը կանցկանցի հունիսի 16-ին մրցելով Նիգերիայի հետ: Խաղը կկայանա Կալինիգրադում: Հունիսի 21-ին կլինի Արգենտինա-Խորվաթիա հանդիպումը, իսկ խմբի վերջին խաղում` հունիսի 26-ին, խորվաթները կփորձեն գերազանցել Իսլանդիային:

Հավաքականը…

Խորվաթիայի հավաքականը Ռուսաստան կմեկնի հետևյալ կազմով` Դարպասապհներ․ Դանիել Սուբաշիչ («Մոնակո»), Լովրե Կալինիչ («Գենտ»), Դոմինիկ Լիվակովիչ («Դինամո» Զ․): Պաշտպաններ․ Վեդրան Չորլուկա («Լոկոմոտիվ»), Դոմագոյ Վիդա («Բեշիկթաշ»), Իվան Ստրինիչ («Սամպդորիա»), Դեյան Լովրեն («Լիվերպուլ»), Շիմե Վրսալկո («Աթլետիկո»), Յոսիպ Պիվարիչ («Դինամո» Կ,), Տին Եդվայ («Բայեր»), Մատեյ Միտրովիչ («Բրյուգե»), Դույե Չալետա Ցար («Զալցբուրգ»): Կիսապաշտպաններ․ Լուկա Մոդրիչ, Մատեո Կովաչիչ (երկուսն էլ՝  «Ռեալ» Մ․), Իվան Ռակիտիչ («Բարսելոնա»), Միլան Բադել («Ֆիորենտինա»), Մարսելո Բրոզովիչ («Ինտեր»), Ֆիլիպ Բրադարիչ («Ռիեկա»): Հարձակվողներ․ Մարիո Մանջուկիչ («Յուվենտուս»), Իվան Պերիշիչ («Ինտեր»), Նիկոլա Կալինիչ («Միլան»), Անդրեյ Կրամարիչ («Հոֆենհայմ»), Մարկո Պյացա («Շալկե»), Անտե Ռեբիչ («Այնտրախտ»):

Ազգային ընտրանու մարզիչը Զլատկո Դալիչն է, ով նախկինում հանդես է եկել Խորվաթիայի ազգային թիմում:  Վերջինս թիմը մարզում է 2017 թվականից: Եվրոպական մի շարք գրանդ ակումբների ֆուտբոլիստներ ինչպիսին են Մանջուկիչը, Մոդրիչը, Կովաչիչը, Պերիշիչը, Ռակիչտիչը իրենց վրա վերցնելով խաղը ընդունակ են հաղթահարելու խմբային փուլի արգելքը:

Խորվաթիայի ազգային թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 18-րդ տեղում է:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

 

 

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա 

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբՖրանսիա

Ավստրալիա

Պերու

Դանիա

D խումբ

Արգենտինա



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am