Շիրակ Թորոսյանը հայտնել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին

Armenpress 15:50, 29 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հայտարարել է խմբակցությունից դուրս գալու մասին: Նա կշարունակի խորհրդարանական գործունեությունը որպես անկախ պատգամավոր:

«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է պատգամավորի տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել էր պատգամավոր Արթուր Գևորգյանը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am