1000х90.jpg (78 KB)

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները պատրաստ են մենամարտելու ցանկացած հակառակորդի դեմ. Արամ Դավթյան

Armenpress 15:22, 29 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների պրոմոութեր Արամ Դավթյանը վստահ է, որ Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները կարող են հավասար պայքար մղել ցանկացած հակառակորդի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Punch Boxing» ընկերության հիմնադիր Արամ Դավթյանը: «Բռնցքամարտիկները պատրաստվում են իրենց առաջիկա մենամարտերին: Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները պատրաստ են մենամարտելու ցանկացած հակառակորդի դեմ: Նրանք տեխնիկապես բարձր մակարդակի վրա են»,-ասաց Դավթյանը:

Վերջինս խոսեց Գոռ Երիցյանի առաջիկա մենամարտի մասին` փաստելով, որ նա դեռևս չի մենամարտի գոտու համար:

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներից Արամ Ավագյանը օրեր առաջ նվաճեց WBC International Silver գոտին: Նարեկ Աբգարյանը 9 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում, իսկ Գոռ Երիցյանը՝ դեռևս 6 մենամարտ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am