Աստրիդ Լինդգրենի հիշատակի մրցանակը հանձնվել Է ամերիկուհի գրող Ժակլին Վուդսոնին

Armenpress 11:03, 29 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկուհի գրող Ժակլին Վուդսոնին մայիսի 28-ին հանձնել են Աստրիդ Լինդգրենի հիշատակի միջազգային մրցանակը, որը շնորհվում Է երեխաների եւ դեռահասների համար գրականության բնագավառում նվաճումների համար: Հանդիսավոր արարողությունը կայացել Է Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում:

Պարգեւը դափնեկիրն ստացել Է գահաժառանգ արքայադուստր Վիկտորյայի ձեռքից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մրցանակի ժյուրին նշում Է, որ Վուդսոնը «մեզ թույլ Է տալիս հանդիպել երիտասարդների, որոնք ամբողջ ուժով փորձում են հաղթահարել իրենց խոցելիությունը եւ գտնել այն վայրը, որտեղ կարելի Է սկսել իրենց կյանքը»: Վուդսոնի ամենահայտնի ստեղծագործություններն են՝ «Հրաշքի տղաները» (Miracle"s boys - պատմություն 22-ամյա պատանու մասին, որը մոր մահվանից հետո հարկադրված Է հոգալու իր երկու դեռահաս եղբայրների մասին) եւ «Փետուրները»(Feathers - պատմվածք, որի գործողությունը տեղի Է ունենում 70-ական թվականներին աֆրոամերիկացի բնակչությամբ ավանում, ուր մի օր սպիտակամորթ տղա Է ժամանում), ինչպես նաեւ «Թխամորթ աղջկա երազանքները» (Brown Girl Dreaming):

Աստրիդ Լինդգրենի մրցանակը Շվեդիայի կառավարությունը սահմանել Է գրողի մահվանից հետո 2002 թվականի հունվարին: Դրամական վարձատրության գումարը կազմում Է 5 միլիոն շվեդական կրոն (շուրջ 610 հազար դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am