Թբիլիսիում ակնկալում են, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կոնկրետ որոշումներ կընդունի Վրաստանի վերաբերյալ

Armenpress 10:44, 29 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը բոլոր հիմքերն ունի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար եւ ակնկալում Է, որ դաշինքի՝ ամռանը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում կընդունվեն կոնկրետ որոշումներ: Այդ մասին, ինչպես հայտնել Է «Գրուզիա Online-ը», հայտարարել Է Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առաջիկա գագաթնաժողովի շրջանակներում մենք ակնկալում ենք, որ հայտարարության ձեւով կճանաչվեն մեր հաջողությունները եւ աջակցություն կցուցաբերվի ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացման ճանապարհին»,- մայիսի 28-ին ասել Է նախարարը լրագրողներին՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հայտարարությունն այն մասին, որ Վրաստանն անհրաժեշտ բոլոր գործիքներն ունի դաշինքին անդամակցելու համար: «Մենք արել ենք սկզբունքային քայլեր, որպեսզի ՆԱՏՕ-ի ստանդարտներն իրականություն դառնան Վրաստանում: Դա արդեն կայացած փաստ Է, այնպես որ բոլոր հիմքերը կան, որպեսզի Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել Է Իզորիան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am