Մոսկվայում կանցկացվեն Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100- ամյակին նվիրված միջոցառումներ

Armenpress 14:37, 28 Մայիս, 2018

 ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի միջոցառումների շրջանակներում հունիսի 10-ին Մոսկվայի Էրմիտաժի այգում մեծ համերգ կանցկացվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի խոսնակ Լևոն Թորգոմյանը:

Համերգին հրավիրվելու են մի շարք բարձրաստիճան անձինք: «Ռուսաստանում Հայաստանի դեսպանության, ինչպես նաև համայնքային հասարակական կազմակերպությունների կողմից Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի և Երեւանի հիմնադրման 2800-ամյակի շրջանակներում մի շարք միջոցառումներ են իրականացվելու»,-տեղեկացրեց Թորգոմյանը:

Աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը՝ Հանրապետության տոնը: 1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am