Լիլիթ Մակունցը չի շտապում կադրային փոփոխություններ իրականացնել ՀՀ մշակույթի նախարարությունում

Armenpress 18:50, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մշակույթի նախարարությունում որևէ կերպ չեմ շտապում կադրային փոփոխությունների գնալ, գնահատում եմ այն բոլոր աշխատակիցներին, ովքեր իրենց աշխատանքն են իրականացնում պրոֆեսիոնալ կերպով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին վարչապետի նախաձեռնած մշակութային գործիչների հետ մայիսի 25-ին հանդիպման մեկնարկին ընդառաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը նման կերպ պատասխանեց կադրային փոփոխությունների մասին հարցին: 

Լրագրողի հարցին, թե ժամանակակից որ գրողներին է ամենաշատն ընթերցում, Մակունցը պատասխանեց, որ շատ է սիրում Արմեն Օհանյանին: «Թատրոն ևս շատ եմ սիրում: Ցավոք, զբաղվածությունս չի ներում, որ գնամ, բայց մայրիկիս հետ սովորաբար գնում եմ»,-եզրափակեց  նա:

Անդրադառնալով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին` նա նշեց, որ  փառատոնի հետ կապված խնդիրներ արդեն չկան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am