Կանադայում առնվազն 15 մարդ Է տուժել ռեստորանում ռումբի պայթեցումից

Armenpress 10:36, 25 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում առնվազն 15 մարդ Է տուժել Տորոնտոյից ոչ հեռու գտնվող Միսիսոգայի ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Ոստիկանությունը հայտնել Է, որ երկու կասկածյալները, որոնք քողարկել Էին իրենց դեմքերը, մտել են Bombay Bhel ռեստորան եւ գործի դրել ինքնաշեն պայթուցիկ սարք:

Հայտնի Է, որ տուժածներից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ նրանցից երեքը գտնվում են Տորոնտոյի փնասվածքաբանական կենտրոնում: Կասկածյալները փախել են պատահարի վայրից, առայժմ չի հաջողվել նրանց բռնել: Դեռեւս ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: Ոստիկանությունը Twitter-ում հրապարակել Է տեսադիտարկման խցիկի նկարահանումը, որտեղ երեւում են երկու կասկածյալները՝ լայն բլուզներով ու գլխանոցով: Նրանցից մեկը, ամենայն հավանականությամբ, ձեռքին ռումբ ունի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am