Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման համար հատկացվեց 90 մլն դրամ

Armenpress 21:53, 24 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունել է «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների հետ կապված ֆինանսական վերաբաշխում իրականացնելու մասին» որոշում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Պետեկամուտների կոմիտեի արտաբյուջետային հաշվից 90 մլն դրամ կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ:   

«Միջոցները կուղղվեն ՀՀ պաշտպանության նախարարությանը»,- ասաց նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am