Հայ մարզիկները ուշու-քունգ ֆուի Եվրոպայի առաջնությունում նվաճել են 11 մեդալ  

Armenpress 14:22, 24 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում կայացած ուշու-քունգ ֆուի Եվրոպայի 17-րդ առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 11 մեդալ՝ 1 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`ուշուի ՀՀ հավաքականի անդամ Տանյա Հովհաննիսյանը թայձիցուան 32 համալիր մրցաձևում նվաճել է ոսկե, իսկ թայձիցուան 32 համալիր նեղ թրով վարժությունում՝ արծաթե մեդալ: 

Հավաքականի մյուս անդամներ՝ 48 կգ քաշային Արսեն Բաղրամյանը, 52 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը, 56 կգ քաշային Գուրգեն Ծատուրյանը, 60 կգ քաշային Վաչագան Սողոյանը, 65 կգ քաշային Վարդան Աբրահամյանը և 52 կգ քաշային Սարգիս Սարգսյանը սանդա մրցաձևում դարձել են առաջնության արծաթե մեդալակիրներ: Բրոնզե մեդալների են արժանացել 56 կգ քաշային Հայկ Գասպարյանը, 60 կգ քաշային Տարոն Այվազյանը և 85 կգ քաշային Դավիդ Կասումյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am