Ucom-ի բաժանորդների համար 43 երկրներում կգործի 15 դրամ/ՄԲ ռոմինգի հատուկ սակագինը

Armenpress 10:47, 24 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօրվանից Ucom շարժական կապի բաժանորդները 43 երկրներ մեկնելիս կօգտվեն շարժական ինտերնետի հատուկ՝ 15 դրամ/ՄԲ սակագնից։ Մասնավորապես հիմնական զբոսաշրջային ուղղություններով՝ Վրաստանում, Եգիպտոսում, Հունաստանում, Կիպրոսում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում իրենց ամառային հանգիստը պլանավորած բաժանորդները մինչև սեպտեմբերի 20-ը կարող են վայելել մտերիմների հետ մշտապես կապի մեջ մնալու այս հրաշալի հնարավորությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:

«Ucom-ի շարժական կապի բաժանորդները կարող են անհոգ լինել իրենց ամառային հանգիստը պլանավորելիս, քանի որ զարգացող ОТТ-լուծումների դարաշրջանում մենք հասկանում ենք ռոմինգում մատչելի ինտերնետ ունենալու անհրաժեշտությունը։ 43 երկրներում գործող Ucom-ի գործընկեր-օպերատորների աջակցությամբ կարողացել ենք այնպիսի լուծում առաջարկել, ինչի արդյունքում մեր բաժանորդները չեն ունենա աստղաբաշխական թվերով հաշիվ։ Մատչելի ռոմինգն արդեն իրականություն է, պարզապես ակտիվացրեք այն մեկնելուց առաջ՝ հավաքելով *121#», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ 15 դրամ/ՄԲ սակագինը գործում է 43 երկրներում Ucom-ի գործընկեր-օպերատորների ցանցին միանալու պարագայում։ Օպերատորների և երկրների ամբողջական ցանկը հասանելի է https://www.ucom.am կայքում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am