«Ոսկե ծիրան»-ի ֆինանսական խնդիրները կարգավորվել են. կինոփառատոնը կկայանա

Armenpress 20:05, 23 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն անդրադարձել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ կապված խնդիրներին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Լիլիթ Մակունցը վստահեցրեց, որ կինոփառատոնն անպայման կայանալու է: «Երեկ մենք հերթական հանդիպումն ենք ունեցել «Ոսկե ծիրան»-ի տնօրենի հետ, և կարող եմ ասել, որ խնդիր չկա: Եղել են որոշակի ֆինանսական կարգավորումների հետ կապված հարցեր, որոնք արդեն կարգավորվել են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Նա հավելեց, որ «Ոսկե ծիրան»-ից հետո կան համագործակցության հետ կապված որոշակի կետեր, որոնք պետք է վերանայվեն, որովհետև տնօրինությունը և մարդիկ, ովքեր իրականացնում են այդ կինոփառատոնը որոշակի խնդիրներ են տեսնում, պետք է քննարկենք, հասկանանք, թե ինչպես ենք դրանք լուծում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am