Ոստիկանությունը հանրային քննարկումներ է հրավիրում երթևեկության կանոնների խախտումների պատասխանատվության փոփոխությունների թեմայով

Armenpress 19:10, 23 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ իրականացվող փոփոխությունների թեմայով հանրային քննարկումներ է հրավիրում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ոստիկանությունը հանրային լայն քննարկումներ կազմակերպելու համար հրավիրում է բոլոր շահագրգիռ կազմակերպություններին:

Քննարկումը տեղի կունենա 2018 թ. մայիսի 24-ին, ժամը 15-ին: Ոստիկանությունը մասնակիցներին խնդրում է ժամը 14.45-ին լինել ՀՀ ոստիկանության շենքի գլխավոր մուտքի մոտ (Նալբանդյան 130):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am