SpaceX-ը կապի հինգ արբանյակ եւ երկու զոնդ Է դուրս բերել ուղեծիր

Armenpress 10:17, 23 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SpaceX-ը ընկերությունը, որը գլխավորում Է Իլոն Մասքը, լույս մայիսի 23-ի գիշերը Iridium NEXT հինգ հեռահաղորդակցական արբանյակ եւ երկու CRACE զոնդ Է դուրս բերել Երկրի ուղեծիր: Ամբողջ առաքելությունը, որ հեռարձակվել Է ընկերության կայքում, շարունակվել Է մեկ ժամից փոքր-ինչ ավելի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Falcon 9 կրող հրթիռը՝ յոթ ապարատներով, Երեւանի ժամանակով ժամը 23:47-ին մեկնարկել Է Կալիֆոռնիայի նահանգում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Վանդենբերգի բազայի արձակման հարթակից: «Falcon 9-ի այս արձակումը հաջողվեց եւ ընթացավ մշակված պլանին լիովին համապատասխան»,- թռիչքը մեկնաբանել են Մասքի ընկերությունում:

Iridium NEXT նորագույն հեռահաղորդակցական արբանյակները պատկանում են Iridium Communications ընկերությանը: Առնվազն 75 նման ապարատների արձակումը հանձնարարված Է SpaceX-ին: GRACE զոնդերը նախատեսված են կլիմայական փոփոխությունների ուսումնասիրման, Երկրի վրա ջրի մակարդակի չափման, ինչպես նաեւ մոլորակի գրավիտացիոն դաշտի քարտեզի ստեղծման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am