Ալեն Սիմոնյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Armenpress 21:18, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է ՀՀ ազգային ժողովի պատգամավորի մանդատից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Սիմոնյանի՝ Երևանի քաղաքապետին ուղղված տեղեկանքում, որը նա տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Տեղեկացնում եմ, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համապատասխան դիմել եմ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ պատգամավորի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ: Սույնով հավաստում եմ, որ հրաժարվելով ԱԺ պատգամավորի մանդատից՝ պահպանում եմ Երևան քաղաքի ավագանու անդամի մանդատը»,- նշված է տեղեկանքում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am