Քաղաքապետարանն ընդունում է Երևանի շենքերի նկարազարդման համար էսքիզների առաջարկներ

Armenpress 18:20, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան 2800-ամյակին ընդառաջ քաղաքապետարանը ցանկանում է Երևանում գտնվող որոշ շենքերի կողային հատվածներին իրականացնել նկարազարդման աշխատանքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երևան քաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է  առաջարկների ընդունման մասին:

«Երևան 2800-ամյակին ընդառաջ ցանկանում ենք Երևան քաղաքում գտնվող որոշ շենքերի կողային հատվածներին իրականացնել նկարազարդման աշխատանքներ: Ակնկալում ենք ակտիվ համագործակցություն»,-գրել է Ամատունին:

Գլխավոր դիզայների կարծիքով` ցանկալի կլինի, որ նկարազարդման աշխատանքների էսքիզները պարունակեն տարրեր, որոնք կվկայակոչեն Երևանի 2800-ամյա հնագույն քաղաք լինելու փաստը: 

Առաջարկությունները՝ էսքիզային տարբերակով կարելի է ուղարկել g.amatuny@yerevan.am էլեկտրոնային հասցեին, իսկ հարցերի դեպքում կապ հաստատել ՝ զանգահարելով 011514251 հեռախոսահամարով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am