Նախարարը գյուղոլորտի զարգացման կարևոր պայման է համարում կոոպերացիաների խթանումը

Armenpress 17:08, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ագրոոլորտի զարգացման կարևոր պայման է համարում կոոպերացիաների խթանումը, սակայն ընդգծում է, որ հարկավոր է այդ քաղաքականությունը ճիշտ իրականացնել:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդգծեց, որ կոոպերացիան պետք է փակի ողջ արժեշղթան, այսինքն` իր վրա վերցնի ոչ միայն արտադրությունը, այլ սպառման խնդիրները: «Եվրոպական շատ երկրներում կան նման գյուղատնտեսական կոոպերատիվներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Նախարարը գյուղատնտեսության զարգացման համար կարևորում է նաև գյուղատնտեսական որակյալ  կրթության ապահովումը, քանի որ կրթության առկա մակարդակը բավարար չէ: «Գյուղատնտեսական կրթությունը խիստ կարևոր է, ես այս հարցով նաև կրթության և գիտության նախարարի հետ եմ խոսել»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am