Ավետիսյան-Գյուլբենկյան խաչմերուկում ՃՏՊ-ի հետևանքով հետիոտնը վրաերթի է ենթարկվել

Armenpress 15:50, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով երկու հոգի հոսպիտալացվել է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետիսյան-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել Mercedes և Toyota մակնիշի ավտոմեքենաները: Այդ պահին փողոցը հատող հետիոտնը վրաերթի է ենթարկվել, և Mercedes մակնիշի մեքենայի ուղևորուհին վնասվածքներ է ստացել»,- ընդգծեցին ոստիկանությունից:

Քաղաքացիները տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am