Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի վարչապետը
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության վարչապետ Յուհա Սիպիլե:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ֆինլանդիայի վարչապետն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ցանկանալով ամենայն հաջողություններ աշխատանքում։
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ