Juno զոնդը Յուպիտերի նոր բացառիկ լուսանկարներ Է ուղարկել Երկիր

Armenpress 14:35, 22 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Juno միջմոլորակային զոնդը Երկիր Է ուղարկել Յուպիտերի նոր լուսանկարներ, որոնք ստացվել են հսկա մոլորակին վերջին մերձեցման ժամանակ «բնական» գունային ընդգրկույթի բացառիկ ռակուրսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NASA-ն:

Juno զոնդը, որը 2011 թվականի օգոստոսից ի վեր երկար հինգ տարիներ թռչում Էր դեպի Յուպիտեր, անցյալ տարվա հուլիսին մերձեցել Է հսկա մոլորակին եւ դուրս եկել դրա շուրջը կայուն ուղեծիր: Արեգակնային համակարգի խոշորագույն մոլորակի հետ Juno-ի վերջին՝ թվով 12-րդ մերձեցումը տեղի Է ունեցել այս տարվա ապրիլի սկզբին, երբ զոնդը հերթական անգամ անցել Է Յուպիտերի մակերեւույթից 17 հազար կիլոմետր հեռավորության վրա:

Երբ զոնդն սկսել Է հեռանալ մոլորակից, կարողացել Է այն լուսանկարել եզակի ռակուրսով՝ դրան նայելով «ներքեւից», ինչը նրան թույլ Է տվել Մեծ կարմիր բիծը՝ Յուպիտերի հասարակածում «հավերժական» փոթորիկը, «տեղաշարժել» գազային հսկայի վերին մաս: Դա, ինչպես նշում են NASA-ում, թույլ Է տալիս այդ փոթորիկը համեմատել մոլորակի հարավային բեւեռի մոտ մոլեգնող մյուս փոթորիկների հետ, որոնք կարելի Է տեսնել լուսանկարի ստորին մասում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am