«Մունդիալ-1958». Շվեդիայում «ծնվեց» ֆուտբոլի լեգենդներից մեկը` Պելեն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում աշխարհի առաջնության պատմական ակնկարկը, հիշեցնում չմոռացվող հերոսների մասին, պատմում նրանց մասին, ովքեր ֆուտբոլը դարձրել են այնպիսին, ինչպիսին մենք գիտենք այն այսօր:
Մունդիալի պաստառը
Շվեդիան ընդունեց 1958 ԱԱ-ն. լեգենդար Պելեի «ծնունդը»
Ֆուտբոլի 1958 թվականի առաջնություն կայացավ Շվեդիայում: Մունդիալի 35 հանդիպումներն անցկացվեցին շվեդական 12 քաղաքների 12 մարզադաշտերում: Ընդհանուր առմամբ այս առաջնությանը հետևեց 819,810 հանդիսական: 22 օր ձգված Մունդիալում լավագույն ռմբարկու ճանաչվեց Ֆրանսիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Ժյուստ Ֆոնտեն, ով հեղինակեց 13 գնդակ: Մունդիալ-1958-ի հայտնությունը Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի 17-ամյա անդամ Պելեն էր: Առաջին անգամ որակավորմանը մասնակցեց Խորհրդային Միությունը։ 1958 թվականի և 2018 թվականի աշխարհի առաջնությունները մնում են այն բացառիկ Մունդիալները, որոնց ժամանակ Իտալիան չի անցել որակավորման փուլը: Մունդիալի պաշտոնական գնդակն էր «Top-Star VMbollen 1958» մոդելը։ Այն ընտրվել էր 102 թեկնածուներից փորձարկման արդյունքում` ՖԻՖԱ-ի չորս պաշտոնյայի կողմից: Մունդիալում երրորդ տեղը զբաղեցրին Ֆրանսիայի, իսկ 4-րդը` Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության ներկայացուցիչները…
ԱԱ-ի գնդակը
Եզրափակիչը…
Ֆուտբոլի այս աշխարհի առաջնության եզրափակիչում մրցեցին Շվեդիայի և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմերը: Մայրաքաղաք Ստոկհոլմի «Ռոսունդա» մարզադաշտում ներկա էր 49,737 հանդիսական: Բրազիլիայի ազգային թիմին հաջողվեց 5:2 հաշվովգերազանցել շվեդներին: Հենց եզրափակիչում էլ «ծնվեց» ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներիc մեկը` Պելեն, ով դուբլի հեղինակ դարձավ կարևորագույն այս խաղում: Պելեն դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ հեղինակեց եզրափակիչում. նա 17 տարեկան 249 օրական էր: Այս խաղում գոլի հեղինակ դարձավ նաև ամենատարեց ֆուտբոլիստը`35 տարեկան 263 օրական Լինդհոլմը:
Փաստեր
Առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հեռարձակվեց ամբողջ աշխարհում:
Սա միակ Մունդիալն էր, որտեղ հանդես եկան 4 բրիտանական թիմեր` Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի:
17-ամյա Պելեն երկրորդն էր ռմբարկուների շարքում խփած 6 գնդակի շնորհիվ:
Կազմեց Վարվառա Հայրապետյանը
- Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին
Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը
- Խորվաթիան պատմության մեջ առաջին անգամ ԱԱ-ի եզրափակչում է. Մունդիալ-2018
- Ֆրանսիան աշխարհի առաջնության եզրափակչում է. Մունդիալ-2018
- Խորվաթիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին և դուրս եկավ
կիսաեզրափակիչ. Մունդիալ-2018
- Մունդիալ-2018. ինչ խաղեր կան այսօր