Փաշինյանն անդրադարձել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի փոփոխության մասին հարցին

Armenpress 20:04, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի փոփոխության հնարավորության մասին հարցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագահական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանն անդրադարձավ հարցին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի փոփոխություն նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ:

«Եթե այդպիսի բան լինի, դուք այդ մասին կտեղեկանաք»,- ասաց վարչապետը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am