1000х90.jpg (78 KB)

ԿԳ նախարարի գնահատմամբ` ավագ և միջնակարգ դպրոցների տարանջատումը չի արդարացրել սպասելիքները

Armenpress 19:05, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով ավագ և միջնակարգ դպրոցների տարանջատմանը, նշում է` թեև համակարգը լավն էր, սակայն այն չի արդարացրել սպասելիքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նախարարը նման կարծիք հայտնեց «Ազատություն ռադիոկայան»-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում:

«Կարծում եմ` սա լավ համակարգ է: Դա պետք է թույլ տար, որ աշակերտները ավագ դպրոցներում արդեն որոշակի հմտություններ ձեռք բերեին: Դա էլ հնարավորություն կտար ավելի արդյունավետ շարունակել կրթությունը բուհերում` ընդ որում առանց կրկնուսույցի: Սակայն կրթական ոչ ճիշտ քաղաքականության արդյունքում դպրոցը տուժել է: Բարեփոխումները չեն աշխատել»,-ասաց նա ու հավելեց, որ միլիոնավոր դոլարներ են ծախսվել այդ բարելավման համար:

Պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե դպրոցում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի  դասաժամից առաջ պարտադիր աղոթքը կշարունակեն անել և առարկան կպահպանվի արդյոք, նախարարն ասաց, որ իսկապես շատ դիմումներ և առաջարկություններ է ստանում այս առարկայի հետ կապված:

«Քիչ չեն նամակները, որտեղ ասում են, որ այս առարկան պետք է պահպանվի: Դիրքորոշումները համամասնորեն հավասար են: Այս հարցը մենք քննարկում ենք: ՀՀ Սահմանադրությամբ` Հայաստանը աշխարհիկ պետություն է, ըստ դրա էլ պետք է լուծումներ գտնենք»,-եզրափակեց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am