Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն  

Armenpress 12:37, 21 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող սամբիստները նվաճեցին  6 մեդալ:

Տիգրան Կիրակոսյանը դարձյալ փայլուն ելույթներ ունեցավ և հերթական անգամ հռչակվեց Հին աշխարհի մարզական սամբոյի չեմպիոն 52 կգ քաշային կարգում: Մարզական սամբոյի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արսեն Ղազարյանը արժանացավ բրոնզե պարգևի 74 կգ քաշային կարգում: Մարտական սամբոյի մրցաշարում հանդես եկող Գրիգոր Մխիթարյանը (52կգ, Գյումրի), Մխիթար Մխիթարյանը (57 կգ, Սպիտակ), Վաչիկ Վարդանյանը (68կգ, Եղվարդ), Դավիթ Պետրոսյանը (82կգ, Արցախ) նույնպես նվաճեցին բրոնզե մեդալներ:

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որի ընթացքում ուժերը չափեցին ավելի քան 300 մարզիկ 26 երկրից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am