1000х90.jpg (78 KB)

ՀՀ զինված ուժերն անպատասխան չեն թողնի Հայաստանի հետ սահմանում Ադրբեջանի ինժեներական աշխատանքները. Արծրուն Հովհաննիսյան

Armenpress 20:10, 20 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերը Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի՝ դիրքերի բարելավման նպատակով ձեռնարկած ինժեներական աշխատանքները գնահատում են որպես սադրիչ գործողություն և անպատասխան չեն թողնի դրանք։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանական ԶՈւ-երը ՀՀ Ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ նպատակ ունենալով՝ բարելավել դիրքերը: Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողությունները առաջացնում են փոխհրաձգություն և, որպես, հետևանք, զոհեր: Հայկական զինված ուժերը բազմիցս կոչ են արել զերծ մնալ իրավիճակի անտեղի լարումից և զգուշացնում են, որ որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am