Անձրևներն ու ամպրոպը կուղեկցվեն քամու ուժգնացմամբ. առանձին շրջաններում կարկուտ կտեղա

Armenpress 13:09, 20 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում մայիսի 20-ին շրջանների զգալի մասում, 21-25-ը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: 

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ը կնվազի 3-4 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանում մայիսի 20-ի կեսօրից հետո, 21-25-ը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև  15-20մ/վրկ արագություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am