Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը

Armenpress 21:12, 19 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը, ում ժողովուրդը Գրետա մայրիկ է անվանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրետա Սարգսյանի մյուս որդին՝ Արմեն Սարգսյանը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է մոր լուսանկարը, որի տակ ցավակցական խոսքեր են հնչում նրա մահվան կապակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am